01/15/2025

Փոխվել է մարզի փրկարարական ծառայության վարչության պետը

ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի հրամանով փրկարարական ծառայության փոխգնդապետ Բագրատ Զաքարյանը նշանակվել է Սյունիքի մարզի փրկարար ծառայության վարչության պետ:

Ծնվել է 1983 թվականին Մեղրու շրջանի Լեհվազ գյուղում: Վեց տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Մեղրի քաղաք: Դպրոց է հաճախել Մեղրիում, իսկ ավարտել է Լեհվազի միջնակարգ դպրոցը: 2000 թվականին ընդունվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, որը 2004-ին ավարտել է հրետանավորի մասնագիտությամբ: Զինծառայությունը սկսել է Մեղրու զորամասում որպես հրետանային դասակի հրամանատար: 2009-ին տեղափոխվել է Զորավար Անդրանիկի անվան զորամաս եւ շարունակել ծառայությունը որպես մոտոհրաձգային գումարտակի շտաբի պետ: 2009 թվականի մայիսի 5-ից աշխատում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սյունիքի մարզի փրկարար վարչության Մեղրու հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար:

Լավագույն ծառայության համար արժանացել է խրախուսանքների:

Ամուսնացած է, ունի մեկ զավակ:

Նախկին պետը՝ փրկարարական ծառայության գնդապետ Արթուր Հարությունյանը, ինչպես ինքն է հայտնում, աշխատանքից ազատվել է թոշակի անցնելու կապակցությամբ: 1988 թվականից Ա.Հարությունյանը քաղաքացիական պաշտպանության, ապա փրկարար ծառայության համակարգում է եւ մեծ ավանդ ունի այդ համակարգի ձեւավորման եւ կայացման գործում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: