01/12/2025

Արդյո՞ք գործող սահմանադրությունը խոչընդոտում է մեր պետական ընթացքին եւ ազգային առաջադիմությանը

Արդյո՞ք գործող սահմանադրությունը խոչընդոտում է մեր պետական ընթացքին եւ ազգային առաջադիմությանը

ՀՀ սահմանադրության նախագծի շուրջ զարգացումները մեր հասարակական-քաղաքական կյանքի գլխավոր հարցն են դարձել այս օրերին: Հուլիսի 15-ին հրապարակված նախագծի առաջին յոթ գլուխը, հիրավի, նոր էջ է բացել երկրի ներքաղաքական կյանքում:

Այդեն իսկ, կարելի է ասել, հանրությունը բաժանվում է երկու մասի՝ նոր սահմանադրության կողմնակիցների եւ նոր սահմանադրության հակառակորդների. նախագծի քննարկումներին զուգահեռ, ըստ երեւույթին, կխորանա հանրության երկփեղկման միտումը:

Եվ, այդուհանդերձ, հանրությունը սպասում է կոնկրետ հարցերի շուրջ ծայր աստիճան անկեղծ, առարկայական խոսակցության, մտահոգող հարցերի վերաբերյալ ոչ երկիմաստ, հիմնավոր բացատրությունների, պարզաբանումների:

Այդ քննարկումների, պարզաբանումների գլխավոր դերակատարները պետք է նախեւառաջ լինեն մասնագետներն ու հատկապես սահմանադրագետները:

Իսկ մտահոգող, ռիսկեր ու անորոշություններ պարունակող հարցերը քիչ չեն: Դրանցից առաջինը, թեեւ ուշացած, բայց եւ արդիական է՝ իսկապե՞ս գործող սահմանադրությունը փոխելու (բարեփոխելու) կարիք կա, արդյո՞ք գործող սահմանադրությունը խոչընդոտում է մեր պետական ընթացքին եւ ազգային առաջադիմությանը, ժողովրդավարության հետագա խորացմանը: Եվ, առհասարակ, որո՞նք են երկրի հիմնական օրենքը փոփոխելու շարժառիթները: Քսան տարվա մեջ երրորդ անգամ սահմանադրությանն անդրադառնալն այնքան էլ համահունչ չէ պարզ տրամաբանությանն ու ողջամտությանը:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: