12/06/2025

Կվերանորոգվի Սերո Խանզադյանի տուն-թանգարանը

Կվերանորոգվի Սերո Խանզադյանի տուն-թանգարանը

Օգոստոսի 6-ին Գորիսի Գ.Աշոտի անվան մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ս.Խանզադյանի տուն-թանգարանի վերանորոգման հետ կապված հարցեր: Հիմնադրամի ներկայացուցիչները ներկայացրին նախատեսվող աշխատանքների ցանկը: Ծրագրի վերջնական հաստատումից հետո կսկսվեն աշխատանքները, որի ընթացքում կվերանորոգվեն տուն-թանգարան տանող ճանապարհը, շենքն ամբողջությամբ:

ԱՐԵՎԻԿ ԱԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: