01/12/2025

Հրապարակումը իրականության հետ որեւէ աղերս չունի

Հրապարակումը իրականության հետ որեւէ աղերս չունի

Ըստ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի Հերքման եւ պատասխանի իրավունք հոդվածի, խնդրում ենք տպագրել նաեւ Սիսիանի քաղաքապետարանի պատասխան հոդվածը:

Հարգելի news-book.am-ի խմբագրություն, Ձեր 25 օգոստոս 2015թ.-ի  «Սիսիանի քաղաքապետը Սուրեն Խաչատրյանին փորձել է բացատրել, թե ինչո՞ւ է նամակ ուղարկվել Հովիկ Աբրահամյանին. նոր սկանդալ Սյունիքում» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ 21.08.2015թ.-ին Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հերթական այցով եղել է Սիսիան քաղաքում, ծանոթացել Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակում  միջպետական մայրուղուց Սիսիան եւ Սիսիանից Դաստակերտ տանող ճանապարհի շինաշխատանքներին: Այդ օրը Սյունիքի մարզպետին շինհրապարակում ուղեկցել է նաեւ Սիսիանի քաղաքապետը, շինարարները… Բոլոր քննարկումները եղել են հենց շինհրապարակում, մարզպետը քաղաքապետարան չի այցելել: Իսկ Սիսիանի քաղաքապետի եւ Սյունիքի մարզպետի միջեւ ընդհարումը մտացածին է եւ իրականության հետ որեւէ աղերս չունի:

Սիսիանի քաղաքապետարան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: