01/12/2025

Ժամանցային-առողջարարական նոր կենտրոն Կապանում

Ժամանցային-առողջարարական նոր կենտրոն Կապանում

Սեպտեմբերի 5-ին Կապանի Արամ Մանուկյան փողոցում դռները կբացի ժամանցային-առողջարարական նոր համալիրը: Մարզկենտրոնի նախկին կիսաքանդ լողավազանի տեղում վեր է հառնել մի կառույց, որ իր նախկին եւ այժմյան ակնահաճո տեսքին հարիր անվանում է կրում՝ «Ֆենիքս»: Առայժմ համալիրի այցելուները կօգտվեն լողավազանից եւ սրճարանից: Համալիրում գործելու են նաեւ մարզումների, գեղեցկության եւ մերսումների սրահներ, հյուրանոց, խանութներ, մանկական զվարճանքի կենտրոն: Ի դեպ, համալիրի տնօրենությունն ըստ ամենայնի հոգացել է Կապանի փոքրիկ բնակիչների համար: Մանուկները կօգտվեն կարուսելից, կզբոսնեն իրենց համար նախատեսված պուրակում: Հրավիրված են մարզիչներ, ովքեր նրանց կուսուցանեն լողի այբուբենը:

Ճաշակով կառուցապատված ու կանաչապատված է համալիրի շրջակայքը, որի կենտրոնում ցայտում է շատրվանը:

Ժամանցային-առողջարարական նոր կենտրոնի հիմնադիրը Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանն է:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ 

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: