01/12/2025

ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխել է Գեղանուշի պոչամբարի շուրջ հանրային քննարկումների վայրն ու ժամկետը

ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխել է Գեղանուշի պոչամբարի շուրջ հանրային քննարկումների վայրն ու ժամկետը

Նախօրեին՝ սեպտեմբերի 2-ին, «Սյունյաց երկիրը» նամակ էր հղել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանին՝ առաջարկելով Գեղանուշի պոչամբարի շուրջ հանրային քննարկումները չկազմակերպել «Դանդի փրիշս մեթալս Կապան» ՓԲ ընկերության տեղեկատվության կենտրոն կոչվող սրահում (հասցե՝ ք.Կապան, Դավիթ Բեկ փողոց, Հրապարակ 2): Խմբագրության նամակում նշվել էին նաեւ ներկայացված առաջարկության պատճառները:

Ս.թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ բնապահպանության նախարարությունը հրապարակել է նոր հայտարարություն, որի համաձայն՝ հանրային քննարկումները տեղի կունենան 2015թ. սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15:00-ին, Կապանի քաղաքապետարանում:

Ստորեւ՝ բնապահպանության նախարարության հայտարարության ամբողջական տեքստը:

Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախնական գնահատման հայտի շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումների հետաձգման և նոր քննարկումներ նշանակելու վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ., ՀՕ-110-Ն) համաձայն, ինչպես նաեւ ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2015թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15:00-ին, «Դանդի Փրիշս Մեթալս Կապան» ՓԲԸ-ի ինֆորմացիոն կենտրոնում (հասցե՝ ք. Կապան, Դավիթ Բեկ փող., Հրապարակ 2) կայանալիք «ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս» ՍՊԸ կողմից ներկայացված Գեղանուշի պոչամբարի հյուսիսային պատնեշի ընդհանուր ստատիկ կայունության բարձրացման նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի հանրային քննարկումը տեխնիկական պատճառներով տեղափոխվում է 2015թ.-ի սեպտեմբերի 23-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի քաղաքապետարան:

Միաժամանակ հայտնում եմ, որ նախնական գնահատման հայտի ուսումնասիրության արդյունքում նախատեսվում է նախնական գնահատման հայտին ընթացք տալ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասի 4-րդ կետի շրջանակներում:

Գործունեության իրականացումը շրջակա միջավայրի վրա կունենա որոշակի ազդեցություն: Գրավոր դիտողությունները եւ առաջարկությունները կարող եք ներկայացնել ծանուցումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. (010) 22-02-18, (010) 22-15-68:

04.9.2015

mnp.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: