01/16/2025

Հայտարարություն

Հայտարարվում է մրցույթ  ՀՀ  Սյունիքի  մարզի «Ծավի  միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի   պատմություն (17.5 դասաժամ), ֆիզիկա  (8.75 դասաժամ), 2 դասվար(10 ժամ), ֆիզկուլտուրա (11 ժամ), ռազմագիտություն առարկաների ուսուցչի  թափուր տեղերի  համար:

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը  որոշվում է ըստ դասաբաշխման:

Մրցույթի մասնակիցների գիտելիքների եւ մասնագիտական կարողությունների   ստուգումն անցկացվելու է  երկու փուլով՝ գրավոր  եւ բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳ նախարարության կողմից հաստացված հարցաշարերի:

Մրցույթին  մասնակցելու  համար անձը  հանձնաժողովին  է  ներկայացնում՝

1. Հանձնաժողովի անունով գրավոր  դիմում՝ նշելով այն  աշխատատեղը, որին հավակնում է (Ձեւ 1):

2. Փաստաթուղթ /դիպլոմ/ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի առաջին մասի պահանջին համապատասխան որակավորման վերաբերյալ:

3. Անձնագրի պատճենը:

4. Ինքնակենսագրություն (Ձեւ 4):

5. Թափուր աշխատատեղը զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքներին եւ աշխատանքային ունակություններին ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող  փաստաթղթերի, հավաստագրերի  պատճենները (դրանց առկայության դեպքում):

6. Մեկ լուսանկար 3x4 չափի:

7. Այլ պետությունների քաղաքացիները՝ Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունք:

8. ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինգրքույկ:

Փաստաթղթերի պատճենները պետք է   ներկայացնել   բնօրինակների հետ:

Փաստաթղթերը  ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչեւ 02.10.2015  ներառյալ, ամեն օր ժամը 10.00-15.00, բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի:

Մրցույթը  տեղի կունենա 07.10.2015թ. Ծավի միջնակարգ դպրոցում, հասցեն՝ գ. Ծավ:

Տեղեկությունների համար զանգահարել 094 013020  հեռախոսահամարով:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: