01/12/2025

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» 2015թ. մրցույթի մրցանակաբաշխությունը

Մայր Աթոռում տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» 2015թ. մրցույթի մրցանակաբաշխությունը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ծայրագույն պատրիարք եւ Ամենայն Հայոց կաթողիկոսի նախագահությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում նոյեմբերի 10-ին տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների ու դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2015թ. հաղթողների մրցանակաբաշխության հանդիսությունը:

Այն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ եւ ՀՀ կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով:

Սյունիքի մարզից այս տարի մրցույթին մասնակցել է 11 ուսուցիչ, որից 7-ն է արժանացել մրցանակի: Առաջին մրցանակի արժանացած ուսուցիչ այս տարի մարզում չկա: Երկրորդ մրցանակի է արժանացել Սիսիանի ավագ դպրոցի «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Ռուզաննա Խաչատրյանը, երրորդ մրցանակի՝ Սիսիանի N5 հիմնական դպրոցի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Հայրապետյանը, Կապանի N5 հիմնական դպրոցի «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Օհանջանյանը, Գորիսի N3 հիմնական դպրոցի դասվար Ժասմեն Խուրշուդյանը: Խրախուսական մրցանակի են արժանացել Աճանանի միջնակարգ դպրոցի «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Մանուշակ Դավթյանը, Կապանի N9 ավագ դպրոցի «Հայոց լեզու եւ գրականություն» առարկայի ուսուցչուհի Նունե Ջհանգիրյանը, Սիսիանի N5 հիմնական դպրոցի դասվար Անժելա Մանուկյանը:

Նշենք, որ մրցանակային տեղ զբաղեցրած ուսուցիչները ստացան դրամական պարգեւ, իսկ խրախուսական մրցանակի արժանացածները՝ գրքեր:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈւԹՅՈւՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: