01/13/2025

Ահազա՞նգ, թե՞ չար կատակ

Ահազա՞նգ, թե՞ չար կատակ

Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15-ի սահմաններում Ոստիկանության Կապանի բաժնում ահազանգ է ստացվել, թե Կապանի բժշկական կենտրոնում ռումբ է տեղադրված: Ոստիկանության, փրկարար ծառայության Սյունիքի  վարչության աշխատակիցների եւ անվտանգությունն ապահովող այլ ծառայությունների ուժերով շտապ կազմակերպվեց բուժանձնակազմի եւ հիվանդների տարհանումը:

Հիվանդների մի մասը տեղավորվել է Կապանի պոլիկլինիկայում, իսկ ավելի թեթեւներն ուղարկվել են տուն եւ գտնվում են բժիշկների հսկողության տակ: Սյունիքի մարզի փրկարար ծառայության վարչության պետ Բագրատ Զաքարյանի փոխանցմամբ՝ ժամը 17.30-ի դրությամբ բանակային սակրավորների խումբը շարունակում էր տեղազննությունը, միաժամանակ աշխատանք է տարվում ահազանգողի անձը պարզելու ուղղությամբ:

   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: