01/13/2025

Խոսք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առիթով

Խոսք Նոր տարվա եւ Սուրբ ծննդի առիթով

Սյունյաց թեմի եւ Թեմական խորհրդի հավատավոր կազմի անունից մեր ջերմ շնորհավորանքն ենք բերում Սյունյաց աշխարհին Ամանորի եւ Հիսուս Քրիստոսի Սուրբ ծննդյան ու Աստվածահայտնության տոների առթիվ: 2015 թվականը խորհրդանշվեց  համայն աշխարհի ու մարդկության համար բարդ ու հակասական իրադարձություններով: Ուստի թող երիցս բարի լինի 2016 թվականի գալուստը՝ սկսյալ  «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրաշագործ ավետիսով: Թող Նոր տարին սեր ու խինդ, բարեկեցություն եւ հոգեւոր անդորր բերի հայ ժողովրդին, նաեւ՝ անխախտ հավատ, որ վաղվա օրը ավելի լավն է լինելու: Թող խաղաղություն տիրի բոլորիս հոգիներում եւ հայրենիքիս սահմաններին:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ

ՏԵՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: