01/13/2025

«Սյունյաց երկիրը» 2015-ին հրաժեշտ տվեց Վահանավանքում

«Սյունյաց երկիրը» 2015-ին հրաժեշտ տվեց Վահանավանքում

Դեկտեմբերի 30-ին «Սյունյաց երկրի» խմբագրակազմն այցելեց Աստծո փառքի տաճար Վահանավանք՝ հրաժեշտ տալու 2015 թվականին:

Անցնող տարվան հրաժեշտ տալու այս կերպն արդեն իսկ ավանդույթի ուժ ունի:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եւ Սուրբ Աստվածածին կրկնահարկ եկեղեցում մոմավառությունից հետո խմբագրության աշխատակիցները միմյանց շնորհավորեցին Աստծո որդու ծննդյան օրվա եւ Ամանորի կապակցությամբ՝ միմյանց մաղթելով անձնական երջանկություն եւ աշխատանքային հաջողություններ, իսկ թերթին՝ ստեղծագործական նորանոր արարումներ:

«Սյունյաց երկրի» աշխատակազմը շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսք հղեց նաեւ իր ընթերցողներին, թերթի բարեկամներին ու գործընկերներին, նաեւ մարզի բնակչությանը:

Շնորհավոր Նոր տարի եւ Սուրբ ծնունդ:

Աստված մեզ պահապան:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: