01/16/2025

Ֆիլմ՝ նվիրված Խորհրդային Միության հերոսին

«Տաթեւի արծիվ» է կոչվում փաստագրական ֆիլմը, որ պատմում է Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանի մասին: Այն ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանի նախաձեռնությամբ: Ֆիլմը նկարահանվել է հերոսի ծննդավայր Տաթեւ գյուղում, Գորիսում, նրանում օգտագործվել են պատերազմական շրջանի վավերագրական կադրեր, Սուրեն Առաքելյանի մասին հուշեր են պատմում նրա համագյուղացիները, եղբոր կինը:

Սուրեն Առաքելյանը 1933-ին զորակոչվել է բանակ, ծառայել հայկական հեծյալ գնդում: Մինչեւ պատերազմն աշխատել է Գորիսի ՆԳ բաժնում: 1941-1943թթ. 89-րդ հրաձգային դիվիզիայի կազմում մասնակցել է Կովկասի պաշտպանությանը: 1943թ. սեպտեմբերի 18-ին Նովոռոսիյսկի մոտ, Կուրբատսկայա բնակավայրի ազատագրման ժամանակ, սերժանտ Սուրեն Առաքելյանը, վիրավոր հրամանատարի պարտականություններն իր վրա վերցնելով՝ մարմնով փակել է ֆաշիստական գնդացրի հրակնատը եւ ապահովել ստորաբաժանման առաջխաղացումը: Այդ խիզախության համար ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության 1944-ի մայիսի 16-ի հրամանագրով նրան հետմահու շնորհվել է ԽՍՀՄ հերոսի կոչում:

Ֆիլմի սցենարը գրել Վրեժ Սարուխանյանը, տեքստը կարդում է դերասան Սերգուշ Բաբայանը, ռեժիսոր-օպերատորն Արթուր Դանիելյանն է: Ֆիլմը հովանավորել է Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանը, ֆիլմի ստեղծմանն աջակիցն է «Տատնի» հանքային ջրերի գործարանը:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: