01/11/2025

«Պատվավոր սյունեցու» կոչում է շնորհվել գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանին

«Պատվավոր սյունեցու» կոչում է շնորհվել գեներալ-լեյտենանտ Էդիկ Բարսեղյանին

Հունվարի 11-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հրավերով Սյունիքի մարզպետարան էր այցելել գեներալ-լեյտենանտ, 2000-2004թթ. Սյունիքի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, որին շնորհվել է «Պատվավոր սյունեցու» կոչում:

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի խոսքով՝ կոչումը գեներալ-լեյտենանտին շնորհվում է Արցախյան ազատամարտի ընթացքում Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի սահմանների պաշտպանության ակտիվ մասնակցության եւ մարզի զարգացման գործում մատուցած ծառայությունների համար: Մարզպետը նաեւ նշեց, որ այս կոչումը նույնիսկ ուշացած կարելի է համարել, քանի որ Էդիկ Բարսեղյանը Սյունիքի նկատմամբ իր բարյացակամ վերաբերմունքով ու հարգանքով միշտ էլ ոգեւորել է սյունեցիներին:

Էդիկ Բարսեղյանն իր երախտագիտությունը հայտնեց եւ նշեց, որ բազմաթիվ պարգեւներ է ստացել, բայց ամենաթանկ ու կարեւոր կոչումը շնորհվեց այսօր: Նա հավելեց, որ իսկապես մեծ պատիվ է եւ միեւնույն ժամանակ պարտավորեցնող, նույնիսկ ավելին, քան ամբողջ ծառայողական գործունեության համար ստացած որեւէ պարգեւ: Էդիկ Բարսեղյանը նաեւ հավաստիացրեց, որ իր հնարավորությունների սահմաններում այսուհետ էլ շարունակելու է նպաստել մարզի բարօրությանը:

Սյունիքի մարզպետարան   

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: