01/13/2025

Սուրեն Խաչատրյանը՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Սուրեն Խաչատրյանը՝ Գորիսի պետական համալսարանի խորհրդի նախագահ

Փետրվարի 20-ին տեղի ունեցավ «Գորիսի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի տեղի ունեցավ կառավարման խորհրդի նիստ: Օրակարգում կառավարման խորհրդի նախագահի ընտրութունն էր: Նիստի ընթացքում, որը վարում էր ՀՀ ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը, նախագահի թեկնածու առաջադրվեց Սյունիքի մարզպետ, խորհրդի անդամ Սուրեն Խաչատրյանը, ով գաղտնի քվեարկության արդյունքներով միաձայն վերընտրվեց խորհրդի նախագահ: Մինչ այդ խորհուրդը գլխավորում էր Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը:

Շնորհակալություն հայտնելով խորհրդի անդամներին վստահության համար՝ Սուրեն Խաչատրյանը նշեց, որ խորհուրդը՝ որպես համալսարանի կոլեգիալ կառավարման մարմին, բնականոն հունով շարունակելու է իր գործունեությունը՝ համաձայն եւ ի շահ համալսարանի զարգացման հեռանկարային պլանի:

Ուսումնամեթոդական աշխատանքների գծով պրոռեկտոր Զարեհ Գրիգորյանը եւ գլխավոր հաշվապահ Ռուզան Թապտուղյանն ամփոփեցին համալսարանի 2015թ. գործունեությունը: Համալսարանի առկա խնդիրների եւ առաջիկա անելիքների մասին ելույթով հանդես եկավ ռեկտորի պաշտոնակատար, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արտուշ Ղուկասյանը՝ ներկայացնելով բուհական գործընթացի կատարելագործմանը միտված առաջարկներ:
Խորհրդի անդամները քննարկեցին նաեւ ընթացիկ հարցեր, հանդես եկան առաջարկություններով, ստացան հանձնարարականներ խորհրդի նախագահի կողմից:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: