12/06/2025

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Սյունիքում

Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանը Սյունիքում

Փետրվարի 24-ին Սյունիքում էր Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Սեյեդ Քազեմ Սաջադը:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ նրանք այցելեցին Մեղրու մաքսակետ՝ ուղեկցությամբ Հայաստանում աշխատող մի քանի իրանցի գործարարների, Մեղրու եւ Ագարակի քաղաքապետներ Արշավիր Հովհաննիսյանի ու Մխիթար Զաքարյանի:

Մեղրու մաքսակետում նրանք հանդիպեցին Իրանի Իսլամական Հանրապետության Նորդուզի մաքսակետի պատասխանատուների հետ եւ քննարկեցին ընթացիկ հարցեր՝ հարեւան մարզերի համագործակցության հետագա ակտիվացման ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ:

ՍԻՐՈՒՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: