01/16/2025

Տասը ամիս էր մնացել

2015-ի հունվարին Նարեկ Մկրտչյանը Սյունիքի մարզի Գորիսի տարածաշրջանի Որոտանի դպրոցն ավարտելուց հետո զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Տասը ամիս հետո զինվորական համազգեստը կփոխարիներ քաղաքացիականով եւ նեցուկ կկանգներ մենատնտեսությամբ զբաղվող իր ծնողներին: Ընտանիքի երեք զավակներից մեկն էր, բայց նախախնամության կամոք դարձավ հավերժի ճամփորդ: Որոտանի դպրոցի տնօրեն Արա Գրիգորյանն իրենց շրջանավարտին բնորոշեց որպես ֆիզիկապես ամուր, ընկերասեր, պատվախնդիր երիտասարդ: Հակում ուներ դեպի գյուղատնտեսական աշխատանքները: ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված «Կորյուն» ռազմամարզական խաղերի ժամանակ մեկ կմ վազքատարածությունում հաղթող էր ճանաչվել:

Ապրիլի 7-ին Որոտան գյուղը մեծով ու փոքրով դեպի հավերժություն ճամփեց իր նահատակ զավակին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: