01/13/2025

Արայիկ Ղասումյանի ծնունդը՝ դիրքերում

Արայիկ Ղասումյանի ծնունդը՝ դիրքերում

Արայիկ Ղասումյանն ավարտել է Գորիսի N6 միջնակարգ դպրոցը, խաղացել է «Զանգեզուր» ֆուտբոլային թիմում, դարձել հանրապետության չեմպիոն:

Երբ սկսվեց հայ-ադրբեջանական հակամարտությունը, զենք վերցրեց, կռվեց Արցախի ազատագրության համար: Մինչեւ 1999 թվականը բանակում է եղել, տասը տարի ղեկավարել է երկրապահ կամավորների միության Գորիսի տարածքային բաժանմունքը, այժմ այդ բաժանմունքի փոխնախագահն է:

«Ինչ էլ լինի, մենք առաջին գծում կանգնած ենք», - հաստատակամորեն ասում է Արայիկը: Ապրիլի 13-ին նա դարձավ 56 տարեկան: Տնից-տեղից հեռու դիրքապահն առաջին շնորհավորանքները ստացավ մարտական ընկերներից, իսկ երկրապահ կամավորների միության կողմից պարգեւատրվեց «ԵԿՄ-20» հուշամեդալով:

Ծնունդդ շնորհավոր, հայոց սահմանի մերօրյա պահապան:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: