01/17/2025

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԵՎ ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՀԵՏ ԱՅՑԵԼԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը ապրիլի 14-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի, Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանի եւ Տաթեւ համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանի ուղեկցությամբ այցելել են Տաթևի վանական համալիր:

Այցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը շրջել են վանքի տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին, քննարկել հոգեւոր կյանքին, եկեղեցաշինության ծրագրերին եւ մարզի սոցիալական խնդիրներին առնչվող հարցեր:

Մարզպետը ընդգծել է ՀՀ Սյունիքի մարզպետարանի եւ Սյունյաց թեմի միջեւ առկա ջերմ գործակցային հարաբերությունների մասին` պատրաստակամություն հայտնելով աջակցելու հայ եկեղեցու ազգանպաստ առաքելությանը:

Հայոց հայրապետն իր երախտագիտությունն է հայտնել մարզպետին և մարզային իշխանություններին՝ թեմի ծրագրերին եւ եկեղեցականների դասին ցուցաբերվող զորակցության համար:

14.04.2016
syunik.mtaes.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: