01/11/2025

Սյունեցի կամավորականները մեկնեցին հակամարտության գոտի՝ հերթափոխելու իրենց ընկերներին

Սյունեցի կամավորականները մեկնեցին հակամարտության գոտի՝ հերթափոխելու իրենց ընկերներին

Ապրիլի 17-ին սյունեցի կամավորականների երկրորդ խումբը մեկնեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ հերթափոխելու ապրիլի 3-ից դիրքերում գտնվող իրենց 250 ընկերներին:

Այս անգամ եւս Գորիսից Ստեփանակերտ մեկնող կամավորականների գումարտակին ուղեկցում էր Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը:

Ստեփանակերտ մայրաքաղաքից նրանք կբաժանվեն ըստ պաշտպանական գոտիների եւ ԼՂՀ զինված ուժերի մարտիկների հետ առաջիկա օրերին կմասնակցեն Արցախի սահմանների անառիկության ապահովմանը:

Կապանի ջոկատը գլխավորում է Արցախյան պատերազմի վետերան Արմենակ Ստեփանյանը: Ի դեպ, կապանցի կամավորականները մեկնել են երկու հոսքով՝ այնտեղ միավորվելու ծրագրով:

Գորիսի ջոկատի հրամանատարը Սուրիկ Բաղդասարյանն է՝ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավարը:

Քաջարանի ջոկատում հիմնականում ընդգրկվել էին «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության աշխատակիցները, ջոկատի հրամանատարն է Ռաֆիկ Իսկանդարյանը՝ նույն ընկերության մեխանիկական արտադրամասի պետը:

Մեղրու ջոկատին այնտեղ կփոխարինեն Ագարակ քաղաքի կամավորականները՝ ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Հայկ Աղամալյանի գլխավորությամբ:

Սիսիանի ջոկատն Արցախ մեկնեց այսօր՝ ապրիլի 18-ին: Երկրորդ հերթափոխի հրամանատարը դարձյալ Աշոտ Մինասյանն է:

Տղաներին՝ բարի ծառայություն եւ բարի վերադարձ:

Իսկ առաջին հերթափոխի կամավորականները վերադառնում են Սյունիք՝ իրենց առաքելությունն պատվով կատարած:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: