01/13/2025

«Վարկանիշի արծաթ» մրցանակը՝ Կապանի բժշկական կենտրոնին

«Վարկանիշի արծաթ» մրցանակը՝ Կապանի բժշկական կենտրոնին

Ազգային բիզնես-վարկանիշների միությունն ավարտել է հանրապետության ձեռնարկությունների համապետական ֆինանսատնտեսական գործունեության վերլուծությունը: Վիճակագրական վարկանիշային դասակարգման աղյուսակում, որը հիմնված է պետբյուջեի հարկերի եւ այլ պարտադիր վճարների մասին տեղեկատվության վրա, «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը (տնօրեն՝ Սմբատ Օրբելյան) հանրապետության ձեռնարկությունների մեջ «Արտադրության արդյունավետություն» անվանակարգում ստացել է «Վարկանիշի արծաթ» մրցանակը: Վարկանիշները հաշվառված են բացառապես հիմնվելով հանրապետության տնտեսվարող սուբյեկտների հարկային վճարումների եւ տնտեսական գործունեության պարտադիր ապահովագրության վճարումների վերաբերյալ հաշվետվությունների, հաշվարկների, տեղեկատվությունների եւ օրենքով նախատեսված այլ փաստաթղթերի վրա:

Ծանուցվում է նաեւ, որ Կապանի բժշկական կենտրոնը հրավիրում է մասնակցելու ազգային բիզնես-վարկանիշների միության անդամ-երկրների տնտեսությունների մրցանակաբաշխության պաշտոնական արարողությանը, որ տեղի կունենա մայիսի 28-ին Բաթումում (Վրաստան)՝ Հայաստանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Ուզբեկստանի եւ Ուկրաինայի ձեռնարկությունների մասնակցությամբ:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: