01/13/2025

Վերադարձան հաղթանակով

Վերադարձան հաղթանակով

Մայրաքաղաքում մայիսի 7-ին եւ 8-ին կայացած քիք-բոքսինգի հանրապետական առաջնությանը Կապանի «Զանգեզուր» ակումբը (մարզիչ՝ Վիկտոր Խաչատրյան) մասնակցեց չորս մարզիկով: Բոլորն էլ արժանացան գավաթների, մեդալների եւ պատվոգրերի:

Սամվել Գեւորգյանը (7-9 տարիքային խումբ) մինչեւ 20 կգ քաշայինների պայքարում (B կարգ) ճանաչվեց հաղթող, իսկ մինչեւ 25 կգ քաշայինների մեջ (A կարգ) արժանացավ արծաթե մեդալի: Ալեն Ջհանգիրյանը (7-9 տարիքային խումբ) մինչեւ 28 կգ քաշային կարգում (A կարգ) նույնպես ոսկե մեդալի արժանացավ: Մինչեւ 48 կգ քաշայինների մեջ (15-16 տարեկաններ) Ալեն Խաչատրյանը գրավեց երկրորդ հորիզոնականը (A կարգ), իսկ Վահե Հարությունյանը դարձավ բրոնզե մրցանակակիր մինչեւ 51 կգ քաշայինների մրցապայքարում (A կարգ):

Հանրապետական այս առաջնությանը «Զանգեզուր» ակումբին հնարավոր եղավ մասնակցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության ղեկավարության շնորհիվ (հանձինս վարչական տնօրենի՝ անվտանգության գծով տեղակալ Արամ Գասպարյանի եւ ներքին անվտանգության ծառայության պետ Մխիթար Անտոնյանի), որոնց ակումբի մարզիչներն ու սաների ծնողները երախտագիտություն են հայտնում: Նրանք նաեւ ակումբին աջակցել են մարզական գույք ձեռք բերել (ռինգի տատամի)):

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: