01/12/2025

Մահացել է Համլետ Միրզոյանը

Մահացել է Համլետ Միրզոյանը

2016թ. մայիսի 21-ին մահկանացուն կնքեց Համլետ Հրաչիկի Միրզոյանը:

Ծնվել է 1952թ. մայիսի 21-ին, Գորիս քաղաքում: 1969թ. ավարտել է Գորիսի թիվ 2 միջնակարգ դպրոցը, ապա՝ Երեւանի բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը (1976թ.):

Ավարտելուց հետո մինչեւ 1984թ. աշխատել է Գորիսի շրջանային հիվանդանոցում, այնուհետեւ՝ մինչեւ 1991թ., եղել է Զանգեզուրի դերմոկոլոգիայի դիսպանսերի գլխավոր բժիշկ:

1991թ. հիմնադրել է Գորիսի ախտորոշման կենտրոնը, որը ղեկավարել է մինչեւ 1996 թվականը:

1996-98թթ. ղեկավարել է նորաստեղծ Սյունիքի մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության վարչությունը:

1998-1999թթ. Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի տեղակալն էր:

1999-ին նշանակվել է Երեւանի թիվ 8 բուժմիավորման տնօրեն:

2001-2003թթ. ղեկավարել է Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը, որից հետո նորից գլխավորել Երեւանի 8-րդ բուժմիավորումը:

Համլետ Միրզոյանն աշխատանքային գործունեության ողջ ընթացքում աչքի է ընկել առողջապահության բնագավառի հմուտ կազմակերպչի ու ղեկավարի որակներով՝ արժանանալով համընդհանուր հարգանքի ու վստահության:

Համլետ Միրզոյանը ստեղծել է օրինակելի ընտանիք, ունի երկու զավակ:

Առողջապահության բնագավառի նվիրյալ, Սյունյաց աշխարհի արժանավոր զավակ Համլետ Միրզոյանի հիշատակը միշտ վառ կմնա նրան ճանաչողների սրտերում:

Մի խումբ ընկերներ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: