01/14/2025

Կորստի ցավ ու ափսոսանք ապրեցի` լսելով, որ չկա Շչորս Դավթյանը

Կորստի ցավ ու ափսոսանք ապրեցի` լսելով, որ չկա Շչորս Դավթյանը

Իբրեւ պետական-կուսակցական գործիչ` այն քիչ  լիդերներից էր, որ երբեւէ չի տարվել իր կատարածը գովազդելով: Իրեն տրված պաշտոնն ու ժամանակը  նա առավելագույնս  է օգտագործել ի նպաստ երկրի շենացմանն ու ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Նա Սյունյաց երկրի մեծ նվիրյալներից էր:

Նույնպիսի նվիրումով ու եռանդով  լծված էր նաեւ հայրենի մշակույթին, գրականությանը, լրագրությանը, որտեղ եւս քրտինքը ճակատին աշխատող մշակ էր…

Նման մարդկանց կորստով մեր ապրելաձեւում ինչ- որ բան փոխվում է, մեր միասնական կերպարում ինչ-որ բան խաթարվում… Ափսո՜ս…

Ցավակցում եմ, նաեւ` հավատում, որ ժամանակը Շչորս Դավթյանին կդասի Սյունյաց երկրի մեծերի շարքում:

ԳԱԳԻԿ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ
ք.Մոսկվա

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: