01/11/2025

Մեղրու շրջանի 15 բնակավայրերը կմիավորվեն մեկ համայնքում

Մեղրու շրջանի 15 բնակավայրերը կմիավորվեն մեկ համայնքում

ՀՀ կառավորության 2016թ. հունիսի 2-ի որոշմամբ փոփոխություններ են նախատեսվում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում:

Ըստ առաջարկվող փոփոխությունների՝ Մեղրու տարածաշրջանի բոլոր բնակավայրերը (Մեղրի քաղաք, Ագարակ քաղաք, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղեր) կմիավորվեն մեկ՝ Մեղրի համայնքում:

Նորաստեղծ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակման հաջորդ օրն Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Մեղրի, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն համայքների ղեկավարների եւ ավագանիների անդամների լիազորությունները կդադարեցվեն:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: