01/14/2025

Համայնքների խոշորացումը նոր թափ է առնում Գորիսի տարածաշրջանում

Համայնքների խոշորացումը նոր թափ է առնում Գորիսի տարածաշրջանում

Տաթեւի ենթաշրջանի գյուղերի միավորումից հետո Գորիսի տարածաշրջանում կձեւավորվի համայնքների խոշորացման եւս երկու փունջ:

Միանգամայն նոր տեսք կստանա Գորիս համայնքը: Այդ համայնքում կներառվեն Գորիս քաղաքը, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղերը:

Տասներկու բնակավայր ընդգրկող համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին, որից հետո կդադարեցվեն մինչ այդ գործող տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները:

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկությունն ընդունվել է ՀՀ կառավարության 2016թ. հունիսի 2-ի նիստում:

Օրենքի նույն նախագծով կձեւավորվի նաեւ Տեղ համայնքը, որի կազմի մեջ կմտնեն Տեղ, Արավուս, Խանածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղերը:

Տեղ համայնքում ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին:

Վարչատարածքային փոփոխությունների արդյունքում երբեմնի Գորիսի շրջանում կգործի երեք համայնք՝ Գորիս, Տաթեւ, Տեղ:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: