01/11/2025

Հոբելյանական երեկո Մեղրի քաղաքի արվեստի դպրոցում

Հոբելյանական երեկո Մեղրի քաղաքի արվեստի դպրոցում

Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոցի վեց տասնամյակը լրացավ օրերս: Նախախնամությո՞ւնն էր, թե՞ ճակատագրի պարգեւը, որ քաղաքի երաժշտարվեստի հոբելյանական օրը զուգադիպեց երկու մեծ հայի` Արամ Խաչատրյանի եւ Քըրք Քրքորյանի ծննդյան օրվան: Արվեստի դպրոցում այդ օրը նաեւ հաշվետու երեկո էր, որին մասնակցում էին  դպրոցի սաները՝ հաճախ նաեւ նվագակցությամբ ուսուցանող դասատուների: Ի տարբերություն ամեն տարվա հաշվետու երեկոյի, այս անգամ դպրոցը հանդես եկավ նոր` ժողովրդական գործիքների նվագախմբով, ինչը երկար տարիների բացակայությունից հետո եւ դասականի կողքին ազգայինը չստվերելու հաջողված քայլ էր, որը նոր շունչ ու ոգեւորություն հաղորդեց հավաքված հանդիսատեսին: Հոբելյանական երեկոյին դպրոցի երկարամյա նվիրյալներ Բելա Թումանյանին եւ Լաուրա Ահարոնյանին քաղաքապետարանի գլխավոր մասնագետ Սիրուն Սարգսյանը քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանի անունից հանձնեց շնորհակալագրեր` համայնքում երաժշտական արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի ու բարեխիղճ աշխատանքի համար:

Երեկոյի ավարտին արվեստի դպրոցի դաշնամուրային խմբի սաների կատարմամբ հնչեց Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետի «Սուսերով պարը» /դասատուներ` Մ.Պետրոսյան, Թ.Սահակյան/:

07.06.2016

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: