01/11/2025

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 15-ին շարունակել է արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ առաջին ընթերցումով քննարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը նշել է, որ երկրում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով առաջարկվում է ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորել համայնքային փնջեր: Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան: «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում առաջարկվող փոփոխության նպատակն է սահմանել վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաեւ այդ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կարգը:

Հարցուպատասխանի ձեւաչափում ԱԺ պատգամավորներն անդրադարձել են համայնքների խոշորացման հարցում տեղական հանրաքվեի անցկացման նպատակահարմարությանը, խոշորացման կառավարման արդյունավետությանը, համայնքների զարգացման հայեցակարգին, համայնքներում կադրերի կրճատմանը, տեղական ինքնակառավարման մարմինների համակարգի բարելավմանը, համայնքներում ավագանիների ընտրությունների կարգին, որոնց վերաբերյալ պարզաբանումներ է ներկայացրել պարոն Տերտերյանը:

Փաթեթի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել պատգամավորները:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն անդրադարձել է պատգամավորների հարցադրումներին եւ տվել է պարզաբանումներ: Ամփոփելով քննարկումը՝ փոխնախարարը նշել է, որ կառավարությունն առաջարկում է ունենալ ավելի արդյունավետ կառավարման համակարգ:

parliament.am
15 հունիսի 2016թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: