01/15/2025

Հանդիպում 40 տարի անց

Հանդիպում 40 տարի անց

Մայիսի 29-ին 40 տարի անց կրկին հանդիպեցին Կապանի թիվ 1 դպրոցի 1975-76 ուստարվա 10 բ դասարանի շրջանավարտները: Հուզմունքը, ուրախության արցունքներն ու հաճելի հիշողությունները մեկտեղվել էին: Հանդիպման առաջին կանգառը Հունան Ավետիսյանի հուշարձանի մերձակայքն էր, որտեղից համադասարանցիները ճանապարհվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր` ծաղիկներ դնելու զոհված ազատամարտիկների շիրիմներին:

Դասարանից 15 հոգի էր ներկայացել, մյուսները տարբեր պատճառներով ներկա չէին, բայց համոզված եմ՝ հոգով ու սրտով այդ օրը նրանք բոլորն էլ միասին էին: Այցելելով Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի, որտեղ նախկինում գտնվել է Կապանի թիվ 1 դպրոցի շենքը` նրանք մոմեր վառեցին եւ իրենց աղոթքն ուղղեցին առ Աստված, որ պահապան լինի բոլորին:

Հանդիպմանը ներկա էին 88-ամյա դասղեկ Ազնիվ Դավթյանը եւ ուսուցիչներից Լենա Գաբրիելյանը, Նելլի Օրբելյանը, Ժորա Մնացականյանը եւ Վարյա Սուվարյանը: Իր այցով ներկաներին անակնկալի բերեց նաեւ 7-րդ դասարանում այդ դպրոցից տեղափոխված Վահագն Խաչատրյանը:

Հանդիպման վերջին կանգառը «Դղյակ» ռեստորանն էր, որտեղ սեղանների շուրջ դասընկերները շարունակեցին իրենց զրույցը, հետաքրքրվեցին մեկը մյուսի կյանքով, հոգսերով, իսկ իրենց անուններով տորթը կտրելիս երազանք պահեցին մշտապես միմյանց կողքին լինելու համար: Իսկ հրաժեշտի խորհուրդը կրկին հանդիպելու հույսն էր…

Այս հրաշալի միջոցառման հեղինակն Էլլա Օրբելյանն էր, ով իր ուսերին էր վերցրել միջոցառումը կազմակերպելու պատասխանատու գործը:

ՍՈՆՅԱ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: