01/15/2025

Վարչատարածքային փոփոխություններ Սյունիքի մարզում

Վարչատարածքային փոփոխություններ Սյունիքի մարզում

ՀՀ Ազգային ժողովը հունիսի 17-ին ընդունել է ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այն ուժի մեջ է 2016թ. հուլիսի 11-ից: Ըստ կատարված փոփոխությունների՝ Գորիս համայնքի մեջ այսուհետ մտնում են Գորիս քաղաքը, Ակներ, Աղբուլաղ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վանանդ, Վերիշեն, Քարահունջ գյուղերը:

Մեղրու երբեմնի վարչական շրջանի բնակավայրերը միավորվել են մեկ՝ Մեղրի համայնքի մեջ: Այդ համայնքներն են՝ Մեղրի, Ագարակ քաղաքներ, Ալվանք, Այգեձոր, Գուդեմնիս, Թխկուտ, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն գյուղերը:

Գորայք համայնքի մեջ են միավորվել Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան գյուղերը:

Տեղ համայնքի մեջ են մտել Տեղ, Արավուս, Խանածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն գյուղերը:

Ընդունված օրենքը հաստատել է նոր համայնքի վարչական սահմանների նկարագրությունը:

Նորակազմ համայնքներում ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան 2016թ. սեպտեմբերի 18-ին:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: