12/07/2025

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

ԽՈՍՔ ԵՐԱԽՏԻՔԻ

Մարդու կյանքում լինում են պահեր, երբ ցավ-ափսոսանք է ապրում իր չասած խոսքերի համար: Որպեսզի ես վաղը չափսոսամ, ճիշտ կլինի հենց ինձ համար արտահայտել զգացումներս:

Տարիներ առաջ առողջական խնդրով դիմեցի նյարդաբան Անուշ Օրբեյանին: Բժշկուհու նրբանկատ մոտեցման եւ մարդկային վերաբերմունքի մեջ այնքան ջերմություն կար,  որ կարծես իր բարությամբ ավելի լավն էր դարձնում մեր փոքրիկ քաղաք Կապանը: Այս ամենը զգալով է, որ մի առիթով նրան երկտող նվիրեցի՝ «Միշտ չէ, որ գեղեցիկը բարի է, մինչդեռ բարին միշտ գեղեցիկ է»:

Անցան տարիներ, նյարդաբան Անուշ Օրբելյանի պաշտոնն այժմ մի քանի տող է զբաղեցնում՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Սյունիքի մարզի թիվ 1 բժշկասոցիալական հանձնաժողովի նախագահ: Վեց տարի է, ինչ տարին մեկ անգամ բժշկական հետազոտության համար այցելում եմ բժշկուհուն: Այս ընթացքում սպասասրահում որքան երախտագետ զրույցներ եմ լսել բժշկուհու մասին, նրա համբերատարության, լսելու բացառիկ ունակության մասին: Լսում եմ ու մտածում. «Որքան մեծ կամքի ուժ պիտի ունենանա մարդը, որքան մարդասեր պիտի լինի, որ տարիների ընթացքում նույն համբերատարությամբ եւ հոգատարությամբ լսի մարդկանց, որ գանգատները նրա համար սովորական չդառնան, եւ յուրաքանչյուրին վերաբերվի նույն երկյուղածությամբ, նվիրվածությամբ»: Իմ մտապատկերում բժշկի կերպարն այդպիսին դրոշմվեց Անուշ Օրբելյանի օրինակով:

Ես մեկն եմ այս փոքր քաղաքի բազում մարդկանցից, ովքեր շնորհակալ են այն մարդուց, որն արժանի է իր կոչմանը:

Ռամելա Մինասյան

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: