01/15/2025

Շնորհավորանք եւ վաստակի գնահատություն

Շնորհավորանք եւ վաստակի գնահատություն

Մեծարգո մարզպետ Սյունիք աշխարհի, Սյունյաց թեմի եւ մասնավորաբար իմ անունից օրհնություն եւ շնորհավորանք ենք բերում Ձեզ ծննդյան 60-ամյա հոբելյանի առթիվ: Ակնհայտ է, թե ինչպես եք Ձեր ապրած կյանքի շատ ու շատ օրեր նվիրաբերել մեր երկրի քաղաքական դաշտի զարգացմանը, հող հայրենիի պաշտպանությանը, եւ, որ ամենակարեւորն է, հայոց առաքելական սուրբ եկեղեցու բարեկարգմանն եւ շենացմանը:

Ձեր բարեգթության, աստվածահաճո բարեգործական ծրագրերի եւ անխախտ հետեւողականության շնորհիվ է, որ Սյունյաց թեմի մի շարք վանքեր, եկեղեցիներ ու մատուռներ այժմ ունեն բարեկարգ, ավարտուն տեսք:

Ուստի թող Տիրոջ օրհնությամբ լուսավորյալ եւ օրհնյալ լինի Ձեր կենսուղին: Առողջ եւ արեւշատ օրեր ենք մաղթում Ձեզ, հավատ, հույս եւ ամուր կամք՝ դիմակայելու ճակատագրի հրամցրած անակնկալներին:

ՀԱՅՐ ՄԱԿԱՐ ՎԱՐԴԱՊԵՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: