01/15/2025

Սպանդարյան գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը

Սպանդարյան գյուղի բնակիչները փակել էին միջպետական ճանապարհը

Հուլիսի 31-ին մամուլում տարածված հաղորդագրություններից տեղեկացանք, որ Սպանդարյան գյուղի բնակիչները քարերով փակել են Երեւան-Մեղրի միջպետական ճանապարհը՝ առաջացնելով մի քանի հարյուր մեքենաների կուտակում:

Ինչպես տեղեկացրեց Սպանդարյանի գյուղապետ Սպարտակ Սիմոնյանը, ճանապարհը փակելու դրդապատճառը «Սասնա ծռեր» խմբի անդամ Սեդրակ (Սեթո) Նազարյանի՝ ՊՊԾ գնդում կրծքավանդակից վիրավորվում ստանալն էր, որ առաջացրել էր Սեդրակի համագյուղացիների վրդովմունքը:

Կարճ ժամանակահատվածում այնտեղ ժամանեց նաեւ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը, որի միջամտությամբ հնարավոր դարձավ բացել միջպետական ճանապարհը: Ճանապարհը բացվելուց հետո գյուղացիներին Սպանդարյանում հանդիպել է Սուրեն Խաչատրյանը, նա նաեւ այցելել է Սեդրակի ծնողներին: Գյուղապետի փոխանցմամբ՝ մարզպետը նշել է, որ այս պահին գյուղացիների համար առաջնայինը պետք է Սեդրակի առողջական վիճակի կայունացումը լինի:    

Ավելի վաղ «Հիմնադիր խորհրդարան»-ի հաղորդագրությունից տեղեկացել էինք, որ Սեթո Նազարյանի վիրահատությունը նորմալ է անցել, գիտակցությունը տեղն է, բայց նրան միացվել է արհեստական շնչառական ապարատ: Գյուղապետը փաստեց, որ օգոստոսի 1-ի դրությամբ հիվանդի վիճակը նույնն է:

Ս.Սիմոնյանի փոխանցմամբ՝ Սեդրակ Նազարյանը ծնվել է 1982թ., ութ տարի ապրել է Իսպանիայում, հայրենիք վերադարձել 2014թ.:

ԱՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: