01/15/2025

Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի շնորհավորանքը Վալերի Քոչարյանի՝ ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար նշանակվելու առթիվ

Կապանի զինկոմ Լեոնիդ Գրիգորյանի շնորհավորանքը Վալերի Քոչարյանի՝ ՀՀ զինված ուժերի 4-րդ բանակային զորամիավորման հրամանատար նշանակվելու առթիվ

1996 թվականին, ստանձնելով Կապանի զինկոմի պաշտոնը, փոխարինեցի գնդապետ Վալերի Քոչարյանին: Որպես պրոֆեսիոնալ սպա՝ նա առաջիններից էր, ով հայրենիքի համար օրհասական պահին՝ 1990-ական թվականների պատերազմին, վերադարձավ հայրենիք՝ ձեռք բերած գիտելիքներն ու փորձը ծառայեցնելու մեր երկրին ու ժողովրդին: 1992թ. ստեղծված քաոսային իրավիճակում, երբ դեռեւս չէր ձեւավորվել հայոց բանակը, ադրբեջանական ռազմական ագրեսիան լայնամասշտաբ բնույթ էր ստացել, Վալերի Քոչարյանը ոչ միայն տեղում համակարգեց զինվորական աշխատանքները, այլեւ ակտիվ մասնակցություն ցուցաբերեց Կապանի սահմանամերձ գոտու պաշտպանության համար մղվող մարտական գործողություններին:

Կապանի զինկոմ աշխատելու տարիներին բավականին հետաքրքիր ավանդույթներ ձեւավորեց, որոնք հետագայում ոչ միայն պահպանեցինք, այլեւ զարգացրինք: Աշխատանքային առողջ կոլեկտիվ էր ստեղծել, որտեղ մինչ օրս էլ բարձր են գնահատում Վալերի Քոչարյանի վաստակը:

Հպարտ ենք, որ մեր համերկրացին, աշխատանքային գործընկերն ու մարտական ընկերն արժանացել է զորամիավորման հրամանատարի բարձր կոչման, որ վկայում է նրա մասնագիտական բարձր մակարդակի, իսկական զինվորականի չափորոշիչներին համապատասխանելու մասին: Համոզված եմ՝ դա միանգամայն ճիշտ որոշում էր, որի պտուղները կարճ ժամանակահատվածում տեսանելի կլինեն: Ուրախալի է փաստը, որ հատկապես զորամիավորման ներքին մթնոլորտին, այնտեղ տիրող իրավիճակին ծանոթ մարդն է ստանձնում նմանատիպ պաշտոն, եւ նոր միջավայրին հարմարվելու խնդիր արդեն իսկ չի լինում: 

Կապանի զինկոմիսարիատի, տարածաշրջանի ազգաբնակչության անունից շնորհավորում ենք գնդապետ Քոչարյանին՝ նոր նշանակման կապակցությամբ, մաղթում հաջողություններ եւ բարի ծառայություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: