01/12/2025

«Սյունյաց երկիր»-ը բոլորի թերթն է (թերթի խմբագրակազմի հայտարարությունը)

«Սյունյաց երկիր»-ը բոլորի թերթն է (թերթի խմբագրակազմի հայտարարությունը)

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա՝ սեպտեմբերի 18-ի եւ հոկտեմբերի 2-ի ընտրությունների քարոզարշավի ընթացքում, ինչպես նախորդ բոլոր ընտրությունների եւ տեղական ու համապետական քաղաքական միջոցառումների ժամանակ, «Սյունյաց երկիրը» պատրաստ է հավասար հիմունքներով իր էջերը տրամադրել համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի բոլոր թեկնածուներին:

Գովազդային նյութերը կարող է պատրաստել թեկնածուի նախընտրական շտաբը եւ տրամադրել խմբագրությանը:

Խմբագրությունը կարող է գովազդային նյութերի պատրաստումը, ըստ թեկնածուի նախընտրական շտաբի առաջարկած տարբերակի ու ծրագրի, իրականացնել իր ուժերով:

Նախընտրական քարոզչությունը կիրականացվի ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցով սահմանված ժամկետում:

Նախընտրական (քաղաքական) գովազդի հետ կապված հարցերով կարող եք դիմել թերթի խմբագրություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: