01/15/2025

ՏԻՄ ընտրություններ Սյունիքում. ընտրապայքար, այնուամենայնիվ, սպասվում է

ՏԻՄ ընտրություններ Սյունիքում. ընտրապայքար, այնուամենայնիվ, սպասվում է

Սյունիքի մարզում թիվ 1 քաղաքական իրադարձությունը շարունակում է մնալ սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախապատրաստությունը:
Սեպտեմբերի 18-ին, ինչպես ասվել է քանիցս, ՏԻՄ ընտրություններ տեղի կունենան Մեղրի, Քաջարան (քաղաքային), Գորիս, Տեղ, Գորայք համայնքներում:

Օգոստոսի 19-ին ավարտվել է համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի թեկնածուների առաջադրումը:

Մինչեւ օգոստոսի 24-ը տեղի կունենա թեկնածուների գրանցումը եւ վերջնականապես պարզ կդառնա, թե ովքեր են հավակնում ընդգրկվել տեղական ինքնակառավարման մարմիններում:

Մինչ այդ, սակայն, կարող ենք որոշակիորեն ասել, որ համայնքի ղեկավարի թեկնածուների շարքում անվիճելի է Մխիթար Զաքարյանի (Մեղրու համայնք), Վաչագան Ադունցի (Գորիս համայնք), Մանվել Փարամազյանի (Քաջարան քաղաքային համայնք) հաղթանակը:

Տեղ համայնքի ղեկավարի թեկնածու է առաջադրվել Ներսես Շադունցը, ով նույնպես մրցակից չունի:

Գորայք նորաստեղծ համայնքի ղեկավարի համար կպայքարեն Գորայքի գործող գյուղապետ Առուստամ Առուստամյանը եւ Սառնակունքի գործող գյուղապետ Մանուչար Մկրտչյանը:

Գորիս համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 26 հոգի (15 տեղի համար):

Մեղրի համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 14 հոգի (11 տեղի համար):

Քաջարան քաղաքային համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 16 հոգի (11 տեղի համար):

Գորայք համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 9 հոգի (7 տեղի համար):

Տեղ համայնքում ավագանու անդամի թեկնածու է առաջադրվել 15 հոգի (11 տեղի համար):

Բերված փաստերը վկայում են, որ ավագանու անդամի համար ընտրապայքարն առավել սուր կլինի Գորիս համայնքում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: