01/12/2025

Կարեն Կարապետյանը` ՀՀ վարչապետ

Կարեն Կարապետյանը` ՀՀ վարչապետ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Կ.ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով՝ որոշում եմ.

Կարեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության վարչապետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ
Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2016թ. Սեպտեմբերի 13
Երեւան
ՆՀ- 834 -Ա

Կենսագրություն

Կարեն Կարապետյան

ՀՀ վարչապետ

Պաշտոնը ստանձնել է

13 Սեպտեմբեր 2016

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր

1963թ., 14 օգոստոսի, ք.Ստեփանակերտ

Կրթություն

1980-1985թթ.-Երեւանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ

Աշխատանքային գործունեություն

1985-1996թթ.-աշխատել է ՀՀ պետպլանի հաշվողական կենտրոնում, գիտության եւ մշակույթի գործիչների ասոցիացիայում, միաժամանակ դասավանդել է ԵՊՀ-ում
1996-1998թթ.-«Հայէներգո» ՊՁ-ում՝ գլխավոր տնօրենի տեղակալ
1998-2001թթ.-«Հայէներգո» ՓԲԸ-ում՝ գլխավոր տնօրեն
2001թ.-նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ
2001-2010թթ.-«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ վարչության նախագահ-գլխավոր տնօրեն
2008թ. ընտրվել է «Առէկսիմբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ
2009թ.-ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է Երեւան քաղաքի ավագանու անդամ
2010-2011թթ.-Երեւանի քաղաքապետ
2011-2016թթ.-«Գազպրոմբանկ» ԲԲԸ առաջին փոխնախագահ
2012-2016թթ.-«Գազպրոմ Մեժրեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ
2016թ. սեպտեմբերի 13-ից՝ ՀՀ վարչապետ

Այլ տվյալներ

1989թ. ստացել է տնտեսագիտության թեկնածուի գիտական աստիճան: 2006թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, 2008թ. ԼՂՀ նախագահի հրամանագրով՝ «Անանիա Շիրակացի» մեդալով:  2010թ. ստացել է տնտեսագիտության դոկտորի գիտական աստիճան, ունի 32 գիտական աշխատանք:

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երեք երեխա:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: