01/18/2025

Եկել է ընտրողների հույսերն ու սպասումներն արդարացնելու ժամանակը

Սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում Մեղրի նորաստեղծ համայնքի ղեկավար է ընտրվել Մխիթար Սեյրանի Զաքարյանը, ով մինչ այդ Ագարակի քաղաքապետն էր: Մխիթար Զաքարյանի օգտին քվեարկել է 6099 հոգի կամ քվեարկությանը մասնակցած 6407 ընտրողի 95,2 տոկոսը:

 

 

 

 

Գորիս նորաստեղծ համայնքի ղեկավար է ընտրվել Վաչագան Վանյայի Ադունցը, ով 2014 թվականից Գորիսի քաղաքապետն էր: Նրա օգտին քվեարկել է 8367 հոգի կամ քվեարկությանը մասնակցածների 88 տոկոսը:

 

 

 

 

Քաջարան քաղաքային համայնքի ղեկավար է ընտրվել Մանվել Վրեժիկի Փարամազյանը, ում օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած 4226 ընտրողից 3983-ը կամ 94,2 տոկոսը:

 

 

 

 

 

 

 

 

Սեպտեմբերի 18-ի քվեարկության արդյունքներով Գորայք նորակազմ համայնքը կգլխավորի Առուստամ Լուկաշի Առուստամյանը, Տեղ նորակազմ համայնքը՝ Ներսես Սերյոժայի Շադունցը:

 

 

 

 

 

 

 

 

Նշված համայնքներում տեղի են ունեցել նաեւ ավագանու ընտրություններ: Այդ մասին տեղեկատվությունը՝ սահմանված ժամկետում:

 

 

 

 

 

Շնորհավորում ենք նորընտիր ղեկավարներին եւ ավագանու անդամներին, մաղթում նրանց հաջողություններ՝ ի բարօրություն Սյունյաց աշխարհի:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: