01/15/2025

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի շնորհավորական ուղերձը Անկախության տոնի առթիվ

Սիրելի՛ հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս մեր ազգային տոնի` Անկախության օրվա կապակցությամբ: Տոն, որի փափագն ու զգացողությունը մեր սերունդները մշտապես կրել են իրենց հոգում:

1991 թվականի սեպտեմբերի 21-ը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ: Անկախ պետականության կերտումը մի դժվարին ու պատվարժան ճանապարհ էր, որը մեր ժողովուրդը հաջողությամբ հաղթահարեց: Այն պետության անցած ուղու, հաջողությունների, փորձությունների ու ապագա ծրագրերի մասին խորհելու առիթ է նաեւ:

Ասված է՝ միասնությունն առաջին քայլն է դեպի անկախություն: Հայոց պատմության մեջ, թերեւս, աննախադեպ այդ միասնության շնորհիվ քառորդ դար առաջ ձեռքբերեցինք մեր անկախությունը: Նույն միասնությամբ ու բազում զոհերի գնով պաշտպանեցինք ու վերահաստատեցինք ազատ ու անկախ ապրելու մեր եւ արցախցիների իրավունքը:

Համոզված եմ՝ նույն միակամությամբ էլ պետք է անենք հնարավորը՝ շենացնելու մեր երկիրն ու մարզը, դիմակայելու ցանկացած մարտահրավերի, որովհետեւ մենք ենք մեր կյանքի գլխավոր ճարտարապետները, եւ այն, ինչ պետք է կառուցվի այս հողի վրա, մեծապես կախված է մեզնից յուրաքանչյուրիցս:

Կրկին շնորհավորում եմ բոլորիս Անկախության տոնի առթիվ, մեր երկրին ու ժողովրդին մաղթում խաղաղություն ու բարօրություն:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: