01/18/2025

Ոսկի եւ բրոնզ

Նոյեմբերի 11-ից 13-ը Երեւանում անցկացվեց ՀՀ քիքբոքսինգի Հայաստանի առաջնություն, որին իրենց մասնակցությամբ անմասն չմնացին քիքբոսքինգի ազգային ֆեդերացիայի Կապանի «Զանգեզուր» մարզական ակումբի սաները՝ մարզիչ Վիկտոր Խաչատրյանի գլխավորությամբ:

Ցուցաբերելով բարձր պատրաստվածություն՝ Արեն Ջհանգիրյանը (34 կգ քաշային կարգում) զբաղեցրեց առաջին պատվավոր տեղը, իսկ Ալեն Ջհանգիրյանը (31 կգ քաշային կարգում)՝ կանգնեց պատվո պատվանդանի երրորդ հարթակին:

Ակումբի մարզիչ Վիկտոր Խաչատրյանը եւ սաները խորին շնորհակալություն են հայտնում «Կապան նորոգշին» ԲԲԸ-ի տնօրեն Ռազմիկ Փարսյանին եւ «Հայաստանի էլցանցեր» ՓԲԸ «Տաթեւ» մասնաճյուղի տնօրեն Արայիկ Գրիգորյանին՝ ակումբին մշտապես ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար:

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: