01/12/2025

Կհրատարակվի «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Ամենայն հայոց գուսանին՝ ծննդյան 110-ամյակի կապակցությամբ

Կհրատարակվի «Սյունյաց երկրի» հատուկ համար՝ նվիրված Ամենայն հայոց գուսանին՝ ծննդյան 110-ամյակի կապակցությամբ

2017թ. ապրիլի 25-ին լրանում է Գուսան Աշոտի 110-ամյակը:

Հոբելյանի առիթով կհրատարակվի «Սյունյաց երկիր» թերթի հատուկ համար (200 էջ, A4 չափսի, մասամբ՝ գունավոր, կավճապատ թուղթ, 1700 տպաքանակ):

Մեկնարկած նախապատրաստական աշխատանքներին մասնակցում են հանրապետության երաժշտական եւ հատկապես աշուղական արվեստի ամենաերեւելի դեմքերը, Գուսանի երգերի կատարողները, նրա արվեստի երկրպագուները, հանրապետության կոմպոզիտորների միությունը, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, ժողովրդական երգերին առնչվող հեռուստածրագրերը, ժողովրդական երգի հանրաճանաչ համույթները, այդ թվում՝ «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը, ինչպես եւ ճանաչված գրականագետներ:

Այդ բոլորով հանդերձ, «Սյունյաց երկրի» խմբագրությունն ակնկալում է նրանց աջակցությունը, ովքեր ասելիք ունեն Գուսանի ստեղծագործական ժառանգության մասին եւ հուշեր ունեն մեծ արվեստագետի հետ կապված, ովքեր ի վիճակի են արդիական հայացք ձգել նրա բանաստեղծական ու երաժշտական աշխարհին, նրա ստեղծագործությունների լեզվին ու ոճին, ովքեր ունեն թեմային առնչվող լուսանկարներ, տեսանյութներ:

Անհրաժեշտ այդ նյութերը կուզենայինք խմբագրությունում ստանալ մինչեւ 2017թ. փետրվարի 1-ը:

Իսկ մինչ այդ երախտագիտությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր աջակցում են եւ կաջակցեն մեր նախաձեռնության իրագործմանը եւ կհամագործակցեն խմբագրության հետ՝ աշուղական արվեստի մեծ վարպետին, Սյունյաց աշխարհի անզուգական երգչին նվիրված թերթային համարն առավել ամբողջական, բազմակողմանի ու անթերի ներկայացնելու համար:

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: