01/15/2025

Երգեր սիրո եւ աշնան

Երգեր սիրո եւ աշնան

Հեռացող աշնան եւ սիրո մեղեդիներով լցվել էր Կապանի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճը, որտեղ անցկացված երաժշտական երեկոյին մասնակցում էին Սյունիքի մարզպետի տեղակալ Վարդան Դավթյանը, Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Կապանի եւ Գորիսի հոգեւոր հովիվները, մտավորականներ, հյուրեր: Այս անգամ ոչ թե կոնկրետ անձ կամ կոլեկտիվ մեծարվեց, այլ մարդկային զգացմունքներից ամենաանիմանալին ու նվիրականը՝ սերը: Կապանի ճանաչված ու շնորհալի երգիչ-երգչուհիները հնչեցրին օրվա խորհրդին պատշաճող երգեր ու մեղեդիներ, իսկ էկրանին սահում էին երեկոյի թեմաներով քնարական տողեր, ինչն ամբողջանում էր միջոցառման խորագրի մեջ՝ «Ու նվիրումի մեղեդի մնամ… »: Մեծադիր էկրանից Կապանում հայտնի անձինք, ովքեր այլեւս մեզ հետ չեն (Վաչե Եփրեմյան, Ռոբերտ Էջանանցի) իրենց մոտեցումները եւ ընկալումները հայտնեցին սիրո եւ հավերժության մասին:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: