01/12/2025

Մեկ օր Տաթեւի ենթաշրջանում

Մեկ օր Տաթեւի ենթաշրջանում

Նոյեմբերի 25-ին «Սյունյաց երկրի» ստեղծագործական խումբն աշխատանքային այցով եղավ Գորիսի տարածաշրջանում: Առաջին կանգառը Բղենո Նորավանքն էր, որտեղ ստեղծվել է ավետարանների թագուհին՝ Էջմիածնի ավետարանը՝ գրված 989 թվականին: Հաջորդ հանգրվանը «Տաթեւեր» ճոպանուղու «Հալիձոր» կայանն էր, որտեղ «Տաթեւի դարպասներ» ծրագրի ղեկավար Վահե Բաղդասարյանը պատասխանեց «Սյունյաց երկրին» հետաքրքրող հարցերին, մասնավորապես տեղեկացանք, որ ճոպանուղու տոմսերի վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է Տաթեւի վանական համալիրի վերակառուցմանը: Թերթի աշխատակիցներին պատեհ առիթ ընձեռվեց օգտվելու Գինեսի ռեկորդների գրքում գրանցված աշխարհի ամենաերկար հետադարձելի «Տաթեւեր» ճոպանուղու ծառայությունից, թռչնային բարձրությունից հիանալու սյունիքյան բնաշխարհի գեղեցկությամբ:

Ճոպանուղու «Տաթեւ» կայանում հանդիպեցինք տուրիզմի զարգացման մասնագետ Հայկ Մելքոնյանին, Տաթեւի վանական համալիրի վերականգնողական աշխատանքները հսկող Սանահին Մանասյանին, ովքեր բավարարեցին «Սյունյաց երկրի» աշխատակիցների հետաքրքրասիրությունը՝ իրենց ղեկավարած ոլորտների վերաբերյալ: Հայկ Մելքոնյանը, մասնավորապես, տեղեկացրեց, որ 15 երթուղի է մշակել Սյունիք այցելող զբոսաշրջիկներին տարածաշրջանի բնաշխարհին ծանոթացնելու նպատակով: Նախատեսվում են նաեւ ձիով արշավներ:

«Տաթեւեր» ճոպանուղու մասին պատմող նյութը՝ թերթի առաջիկա համարում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: