12/07/2025

Կմարվի աշնանացան ցորենի սերմացուի համար մարզի գյուղական համայնքներում կուտակված 2012թ. պարտքը

Կմարվի աշնանացան ցորենի սերմացուի համար մարզի գյուղական համայնքներում կուտակված 2012թ. պարտքը

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը համայնքապետարանների ներկայացուցիչների հետ քննարկել է պետական աջակցության ծրագրով մարզին հատկացված աշնանացան ցորենի սերմացուի վճարման դիմաց կուտակված պարտքերի հետ կապված հարցեր: Քննարկմանը որոշում է կայացվել աջակցել գյուղական համայնքներին եւ մինչեւ 2016 թվականի վերջը մարել 2012թ. պարտքը՝ արտաբյուջետային միջոցների հաշվին:

Հիշեցնեք, որ ՀՀ կառավարության 2012թ. համապատասխան որոշմամբ շուկայականից էժան գներով Սյունիքի մարզին հատկացվել է 780 տոննա աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու՝ 124 միլիոն 800 հազար դրամ ընդհանուր գումարի չափով: Տրամադրված սերմացուի դիմաց վճարումների հետագա հավաքագրումը դժվարացրել են անբարենպաստ եղանակային պայմանները, ինչի պատճառով մարզի 21 համայնք դեռեւս պարտք է պետությանը:

Մարզպետ Վահե Հակոբյանը, անդրադառնալով 2013 թվականին աշնանացան ցորենի սերմացուի վճարման դիմաց կուտակված պարտքին, նշել է, որ մարզպետարանը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի այն մարվի 2017թ. ընթացքում:

29.11.2016
syunik.mtad.am

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: