01/15/2025

Երեք անչափահաս կասկածվում են Սյունիքում կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեջ

Երեք անչափահաս կասկածվում են Սյունիքում կեղծ փողեր պատրաստելու եւ իրացնելու մեջ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` կեղծ փողեր պատրաստելու, պահելու եւ իրացնելու դեպքի առթիվ. կասկածյալներն անչափահասներ են:

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. նոյեմբերին Սյունիքի մարզի երեք անչափահաս բնակիչներ՝ 1999 եւ 2000թթ. ծնված, տպիչով կրկնօրինակելու եղանակով պատրաստել են 20.000 ՀՀ դրամ անվանական արժեքով թղթադրամ, որն իրացրել են նոյեմբերի 28-ին` Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի խանութում: Պատանիներից մեկը կեղծ թղթադրամով կատարել է գնումներ:

2016թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 202-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, խանութը շահագործող անհատ ձեռներեցը ճանաչվել է տուժող:

Քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, կատարվել են բնակարանների խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել է տպիչ սարքը, որն, ըստ քննության տվյալների, օգտագործվել է կեղծ փողեր պատրաստելու համար, տպագրական թղթեր, ինչպես նաեւ համակարգիչների պրոցեսորներ: Առգրավվել եւ զննվել են խանութի տեսահսկման համակարգի տեսագրությունները եւ կեղծ թղթադրամը:

Անչափահասները ձերբակալվել են:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի օբյեկտիվ, լրիվ եւ բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե
7 դեկտեմբերի 2016թ.

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: