01/12/2025

Փաստաբան Արշավիր Խալափյանի վերջնական արդարացումը, կարծեք, ուրվագծվում է

Փաստաբան Արշավիր Խալափյանի վերջնական արդարացումը, կարծեք, ուրվագծվում է

ՀՀ վճռաբեկ դատարանը 2016թ. հունիսի 24-ին ընդունած որոշմամբ բեկանել է Արշավիր Խալափյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2015թ. մայիսի 5-ի դատավճիռը ու այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2015թ. օգոստոսի 4-ի որոշումը եւ գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:

Հիշեցնենք, որ սույն պատմությունը սկսվել էր դեռեւս 2014թ. մայիս ամսին, երբ փաստաբան Արշավիր Խալափյանի հանդեպ քրեական հետապնդում սկսվեց Աշոտ Կույումջյանի եւ Սարմեն Սարգսյանի հաղորդումների հիման վրա:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. մայիսի 15-ին կայացրել էր մեղադրական դատավճիռ, որի համաձայն Արշավիր Խալափյանը մի դրվագով մեղավոր էր ճանաչվել, մյուս դրվագով՝ արդարացվել:

ՀՀ վերաքննիչ դատարանը 2015թ. օգոստոսի 4-ին մերժել է վերաքննիչ բողոքները եւ ուժի մեջ թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, որից հետո գործն ուղարկվել է ՀՀ վճռաբեկ դատարան (վճռաբեկ բողոքները կազմել էին ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը եւ փաստաբան Արմինե Ֆանյանը):

Գործի մանրամասներին ծանոթանալու համար ներկայացնում ենք սույն քրեական գործի համարը՝ ՍԴ/0195/01/14:

«Սյունյաց երկիր»

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: