01/12/2025

Մեղրու հրդեհված շենքի վերաբացումը՝ հիմնանորոգումից հետո

Մեղրու հրդեհված շենքի վերաբացումը՝ հիմնանորոգումից հետո

2015թ. հունիսի 13-ին Մեղրու Անդրանիկի փողոցի թիվ 7 բազմաբնակարան շենքում եւ Լեւոն Ազատյանին պատկանող առանձնատանը բռնկված հրդեհի հետեւանքները «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության հովանավորությամբ ամբողջովին վերացվել են, եւ դեկտեմբերի 28-ին կատարվեց վերանորոգված շենքի վերաբացումը: Միջոցառմանը ներկա էին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը, Մեղրու համայնքապետ Մխիթար Զաքարյանը, Հայ առաքելական եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ տեր Մակար վարդապետ Հակոբյանը, Սյունիքի  մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը եւ այլք:

Սեփ. լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: