01/12/2025

Ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր

Ստորագրվեց համագործակցության մասին համաձայնագիր

Մեղրու համայնքապետարանում դեկտեմբերի 29-ին սոցիալ-տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր ստորագրվեց «Պոլիմետալ» խմբի մեջ մտնող «Լիճքվազ» ՓԲ ընկերության եւ Մեղրու համայնքապետարանի միջեւ, որը ստորագրեցին Մեղրու համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը եւ Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Դմիտրի Ուշկովը («Լիճքվազ» ՓԲ ընկերության անունից): 2016-ին Մեղրի համայնքում «Պոլիմետալը» ներդրել էր 13 մլն դրամ, մասնավորապես, համայնքին հատկացվել էր նոր աղբատար մեքենա: Նոր կնքված համաձայնագրով 2017-2018թթ. ընթացքում Մեղրի համայնքում կներդրվի 36 մլն դրամ: Այդ միջոցներով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրում կկառուցվի մանկապարտեզ: Ինչպես նախատեսվում է համաձայնագրով, ընկերությունը ծրագրում է 2017-2018 թվականների ընթացքում շարունակել համայնքում իրականացվող սոցիալական եւ բնապահպանական միջոցառումներին աջակցությունը: Համայնքների հետ կնքված սոցիալ-տնտեսական համաձայնագրերի շրջանակում (դեկտեմբերի 15-ին ընկերությունը նման համաձայնագիր կնքել էր Կապան քաղաքի հետ)  Սյունիքի մարզում «Պոլիմետալ» խմբի ներդրումները 2017 թվականի ընթացքում կգերազանցեն 135 մլն դրամը:

Համաձայնագրի ստորագրումից հետո Մխիթար Զաքարյանը եւ Դմիտրի Ուշկովը իրենց խոսքում, մասնավորապես, այն միտքը հայտնեցին, որ համաձայնագրի ստորագրումը խթան կլինի «Պոլիմետալ» ընկերության եւ Մեղրու համայնքի փոխհամագործակցության գործում:

ՎԱՀՐԱՄ ՕՐԲԵԼՅԱՆ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: