01/16/2025

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Տիար Սամվել Ալեքսանյանին

«Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Տիար Սամվել Ալեքսանյանին

Մեծարգո Տիար Ալեքսանյան

Աստվածավախ հանուր սյունեցիների, Սյունյաց թեմի եւ Թեմական խորհրդի անունից մեր սրտագին ամանորյա շնորհավորանքն ենք հղում Ձեզ գալիք Ամանորի եւ Սբ ծննդյան տոների առթիվ: Հին տարին բեկումնալից եւ բախտորոշ եղավ հայ ժողովրդի զավակների համար: Ուստի թող Նոր տարին նորանոր ձեռքբերումներով առանձնանա մարդկության պատմության մեջ՝ մասնավորաբար աշխարհասփյուռ հայությանն ուղղորդելով դեպի քրիստոնեական ճշմարիտ հավատք եւ բարեպաշտություն: Թող «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» բարեբեր ավետիսով օրհնյալ լինի գալիք տարում ձեռք զարնված ցանկացած գործ՝ ի բարօրություն Հայոց եկեղեցու բարեշինության եւ փառավորման:

Թող Տիրոջ կամոք Նոր տարին քաջառողջ եւ երջանիկ օրեր պարգեւի Ձեզ եւ Ձեր ընտանյաց անդամներին:

Սիրով եւ օրհնութեամբ՝
Մակար վարդապետ Հակոբյան
Հայ առաքելական սուրբ եկեղեցու Սյունյաց թեմի առաջնորդական տեղապահ

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: