01/16/2025

Ստեղծվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամ

Ստեղծվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամ

Ղեկավարվելով «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասով՝ ՀՀ կառավարությունը ստեղծել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամ:

Սահմանվել է, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը Սյունիքի մարզպետարանն է:

Հաստատվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրման հիմնադրամի կանոնադրությունը: Հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սահակ Հակոբյանը:

Հանձնարարվել է Սյունիքի մարզպետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել՝ ա) հիմնադրամի գրանցումը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, բ) հոգաբարձուների խորհրդի ձեւավորումը:

Սեփ.լրատվություն

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: