01/12/2025

Վահե Հակոբյանը հանդիպել է Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ

Վահե Հակոբյանը հանդիպել է Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող գործարարների հետ

ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպեց Գորիսում հացի արտադրությամբ զբաղվող ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին օրերս Գորիսում հացի գնի բարձրացման հետ կապված հարցեր: Գործարարները գնի բարձրացումը պատճառաբանեցին Ռուսաստանի Դաշնությունից ներկրվող ալյուրի արժեքի թանկացմամբ:

Մարզպետ Վահե Հակոբյանը նշեց, որ խնդրի վերաբերյալ կատարվել է ուսումնասիրություն, համաձայն որի ալյուրի գնի չնչին բարձրացումը չպետք է հանգեցներ հացի գնի նման թանկացմանը եւ առաջարկեց վերանայել գնային քաղաքականությունը:

Հանդիպումից հետո գործարարներն արեցին համապատասխան եզրահանգումներ, ինչի արդյունքում օրվա երկրորդ կեսին հացի գինը Գորիսում վերադարձավ նախկին արժեքին:

syunik.mtad.am
12.01.2017

ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ

syuniacyerkir.am © 2025 All Rights Reserved

Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս հղումը պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց հղման արգելվում է: Կայքում տեղ գտած տեսակետները կարող են չհամընկնել խմբագրության կարծիքի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: